Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը

31.03.2015

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը: ,,ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղեր,, ծրագրի շրջանակներում առաջնությանը մասնակցում էին Գավառի N 2 ,Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների տղաների եւ աղջիկների, Սեւանի ավագ դպրոցի աղջիկների, Գեղարքունիքի, Դդմաշենի, Ակունքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների տղաների թիմերը: Վոլեյբոլի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների թիմերը: Առաջնության մարզային փուլում հաղթողներ ճանաչվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տղաների եւ Սեւանի ավագ դպրոցի աղջիկների թիմերը: Նրանք առաջիկայում կմասնակցեն միջմարզային փուլին: Միջմարզային փուլում հաղթող ճանաչված թիմերը կանցնեն եզրափակիչ եւ կմրցեն Երեւանի ու ԼՂՀ թիմերի հետ: Եզրափակչում հաղթող ճանաչված թիմը մասնակցելու է 2016 թվականին Սերբիայում կայանալիք վոլեյբոլի աշխարհի առաջնությանը: Մարզային փուլի բոլոր մասնակից թիմերը դպրոցականների վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից արժանացան հավաստագրերի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04