Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատարագ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում

29.03.2015

Այսօր Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ծաղկազարդի պատարագ: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողովուրդը նրան դիմավորում է արմավենու կամ ձիթենու ճյուղերով, Հիսուսի ոտքերի տակ փռելով իրենց հանդերձները և արտահայտելով ,,Օրհնյալ է Տիրոջ անվամբ եկողը,, խոսքերը: Սուրբ պատարագը մատուցվեց Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: Պատարագին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, թեմական խորհրդի անդամեր, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների պետեր, համայնքների ղեկավարներ, մանկավարժական կոլեկտիվներ, Հայ Առաքելական Մայր եկեղեցու այլ հավատավորներ: Սուրբ պատարագի ավարտին պատարագիչը ներկայացրեց օրվա խորհուրդը, որից հետո պատարագի մասնակիցներին բաժանվեց ուռենու ոստեր ապա կատարվեց մանուկների օրհնության կարգ: Լինելով Գեղարքունյաց թեմի 10 տարվա սպասավոր, թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հպարտությամբ նշեց, որ մասնակից է եղել Գեղարքունյաց թեմի տարբեր իրադարձությունների, ապա տեղեկացրեց, որ նման իրադարձություններով հարստացած էլ ինքը տեղափոխվում է մեկ այլ վայր, իր ծառայությունը մատուցելու Մայր եկեղեցուն: Շնորհակալություն հայտնելով Սուրբ եկեղեցուն, իրեն և ժողովրդին ծառայելու հնարավորություն տալու համար, եպիսկոպոսը նշեց, որի ինքը միշտ մնում է ժողովրդի հոգևոր սպասավորը. ,, Մենք չենք դադարում միասին լինել, ուր էլ որ լինենք: Հայտնվելով մոլորակի տարբեր տեղերում, մեր հիմնական նպատակը դարձյալ նույնն է լինելու` զգալ մի ամբողջական քրստոնյա Սուրբ եկեղեցու անբաժանելի մասնիկ մեր ծառայության և մեր օրհնության կարգի մեջ:Թող Աստված հաստատուն պահի մեր ժողովրդի հավատքն անսայթաք, թող միշտ անսպառ լինի աղոթքը և Տիրոջ օրհնությունը,,- իր մինչտեսության խոսքը եզրափակեց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը և հավատավոր ժողովուրդը ողջերթի և արևշատության բարեմաղթանքներ հղեցին Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին `հերթական առաքելության ճանապարհին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11