Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների հետ կապված խնդիրներ

26.03.2015

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը նվիրված էր ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների արդյունավետության ապահովման հետ կապված խնդիրներին: Քննարկումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի վեց բուժհաստատությունների տնօրեններ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկումը հիմնականում անդրադարձավ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այս տարվա փետրվարին իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հսկողության հետ կապված մոնիթորինգի արդյունքներին, որոնք կատարվել էին Մարտունու եւ Գավառի բժշկական կենտրոններում, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցներում, Ճամբարակի առողջապահության կենտրոնում ու Մարտունու ծննդատանը: Քննարկման ընթացքում վեր հանվեցին ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումներն ապահովելու, արձանագրված թերությունները շտկելու հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները նշեցին, որ ակտում արձանագրված որոշ թերությունների հետ համաձայն են, որոշ հարցերի շուրջ ունեն առարկություններ, բայց ընդհանուր առմամբ ընդունել են դիտողությունները եւ ձեռնարկել թերությունների շտկման հետ կապված քայլերը, գտնելով, որ հաճախակի իրականացվող մոնիթորինգները զգաստացնում են իրենց, նպաստում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոնների պահպանմանը եւ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը: Քննարկումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը.ՙՆերհիվանդանոցային վարակների կանխարգելումը կարեւորագույն խնդիր է, որը ոչ մի դեպքում չպետք է աչքաթող անել, ինչը վկայում է վերջերս Քաջարանում տեղի ունեցած դեպքը՝ կապված ՙՀեպատիտ-c՚ հիվանդության բռնկման հետ: Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին շեշտը պետք է դնենք համագործակցված աշխատանքի վրա: Համոզված եմ, որ ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալության, առտողջապահական պետական տեսչության եւ ՙՀիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՚ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների հետ համատեղ մենք կհասնենք արձանագրված թերությունների, արված դիտողությունների շտկմանը, կբարձրացնենք հիվանդությունների կանխարգելման արդյունավետությունը եւ կհասնենք շոշափելի արդյունքների՚,-նշեց մարզպետի տեղակալը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59