Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը

24.03.2015

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցի հիշատակին եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի տեղեկացմամբ նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 25-ից մինչեւ 70 տարեկան 16 խաղացող: Յուրաքանչյուրն անցկացրել է 15 հանդիպում: Մոտ մեկ ամիս տեւած առաջնությունում առաջին տեղը գրավել է 35-ամյա Սարմեն Սահակյանը, երկրորդ տեղը՝ 30-ամյա Մանֆրեդ Դավթյանը եւ երրորդ տեղը՝ 50-ամյա Հենզել Շառոյանը: Ձորագյուղ համայնքի ավագանու որոշմամբ առաջին մրցանակակրին շնորհվել է 35 հազար դրամ, երկրորդ մրցանակակրին՝ 25 հազար, երրորդին՝ 15 հազար դրամ: Նրանք արժանացել են նաեւ Ձորագյուղի համայնքի ղեկավարի պատվոգրին: ,, Այս տարվա ընթացքում ծրագրել ենք վերը նշված պատմական իրադարձություններին նվիրված միջոցառումների շրջանակներում մրցաշարեր կազմակերպել նաեւ մի քանի այլ մարզաձեւերից,,-հավաստեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55