Նորություններ
Քննարկվեց նոր բժշկական կենտրոն կառուցելու վերաբերյալ հարցեր
23.03.2015

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Առողջապահության նախարարության ,,Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ,,-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի ղեկավարած աշխատանքային խմբին: Հանդիպման ընթացքում վերջիններս մարզի ղեկավարի հետ քննարկեցին Սևան քաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ նոր բժշկական կենտրոն կառուցելու հետ կապված հարցեր: Ծրագրի ընթացքի վերաբերյալ ձևավորվեց միասնական մոտեցում: Համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, առաջիկայում կհայտարարվի մրցույթ և հաղթող կազմակերպության կողմից կսկսվեն բժշկական կենտրոնի նախագծանախահաշվային աշխատանքները, որին և կհաջորդի բժշկական կենտրոնի կառուցման գործընթացը: