Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ

22.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերը տեղացած ձյան բարձրությունը հասնում է մինչեւ 35, առանձին համայնքների ղեկավարների տեղեկացմամբ նույնիսկ 50 սանտիմետրի, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ, մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերվա ընթացքում մարզի բոլոր տարածքներում մաքրման աշխատանքներ են իրականացրել ճանապարհները սպասարկող կազմակերպությունները: Աշխատանքները շարունակվել են նաև առավոտյան: Մարտի 23-ի ժամը 12:00-ի դրությամբ փակ են մնում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում, իսկ Ծովակ-Ախպրաձոր 3 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ընթացքի մեջ են:  Ճանապարհների մի մասը փակվել էին առատ ձյան, մյուս մասը` ուժեղ բքերի արդյունքում: Արդեն մաքրվել են Վերին Գետաշեն-Մադինա, Գավառ-Ծաղկաշեն,  Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային նշանակության ճանապարհները: ,,Ճանապարհների մաքարման աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններում: Հուսով ենք, որ հետկեսօրին կամ երեկոյան կողմ դրանք ամբողջությամբ կլինեն բաց եւ անցանելի, եթե եղանակը նոր անակնկալներ չմատուցի,,-նշեց բաժնի վարիչը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25