Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

18.03.2015

,,Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի,,կրթության ոլորտի պատասխանատուների նախաձեռնությամբ մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկել դրանք և ներկայացնել համապատասխան առաջարկություն: Հանդիպմանը հրավիրված էր կրթության ոլորտի փորձագետ Անուշ Ալեքսանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության, երեխաների իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի ոլորտների ղեկավարները և Գավառի տարածքի ներառական կրթություն իրականացնող դպրոցների սոցիալական աշխատողները: Անդրադառնալով ներառական կրթության դրվածքին, կրթության ոլորտի փորձագետը նշեց, որ համակարգը նոր է և բնականաբար աշխատանքին համընթաց ի հայտ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան համատեղ աշխատանքի, հետևողականության, վերապատրաստումների և անհրաժեշտ այլ ներդրումների շնորհիվ: Խնդիրներից փորձագետը առանձնացրեց ներառական կրթության վերաբերյալ գիտելիքների, օրենսդրական ակտերի` չափորոշիչներ, ծրագրեր և ներառական կրթության հանդեպ վերաբերմունքի պակասը: Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսեցին նաև ներառական կրթության ուղղությամբ դասագրքերի, մեթոդական նոր ձեռնարկների ստեղծման, արդյունավետ ներառական կրթություն ունենալուն նպաստող այլ խնդիրների մասին: Քննարկման ավարտին ,,Վորլդ Վիժն Հայաստան Գավառի ՏԶԾ,, կրթության պատասխանատու Նաիրա Բադալյանը տեղեկացրեց, որ կազմակերպության նախաձեռնությամբ առաջիկայում իրականացվելու են վերապատրաստման դասընթացներ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար, որին կընդգրկվեն ոչ միայն ներառական կրթության հետ առնչվող անձինքն: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին նմանատիպ քննարկման համար, նշելով, որ այսպիսի հանդիպումները կնպաստեն, որպեսզի դպրոցներում ավելի որակյալ ներառական կրթություն իրականացվի: ,, Անհրաժեշտ է համընդհանուր ուշադրություն և մոտեցում որակյալ ներառական կրթության ունենալու համար: Մենք պետք է ձգտենք նաև ունենալ բավարար շենքային պայմաններ, համապատասխան սարքավորումներ և այլ միջոցներ: Ներառական կրթության ոլորտում անելիքները շատ են, և պետք է այդ աշխատանքը վստահել այն մարդուն, ով սիրում է այդ աշխատանքը և ներառական կրթության ոլոտում ընդգրկված երեխաներին,,- իր ամփոփիչ խոսքում նշեց մարզպետի տեղակալը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04