Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

18.03.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գեղարքունիքի մարզի 1999-2000 թվականներին ծնված ավագ տարիքի պատանիների եւ 1997-1998 թվականին ծնված երիտասարդների բռնցքամարտի 2015 թվականի մարզային առաջնություն: Մարզային առաջնության անցկացումը նպատակ ունի մարզի համայնքներում բռնցքամարտ մարզաձեւում ի հայտ բերել մարզի ուժեղագույն պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկներին` համալրելու մարզի հավաքական թիմերը: Առաջնությանը մասնակցում էին Սեւանի, Մարտունու, Գավառի քաղաքային մարզադպրոցների, ինչպես նաեւ Կարմիրգյուղի, Լիճքի, Գեղհովիտի, Լճափի, Լճաշենի եւ Դդմաշենի գյուղական համայնքնարի բռնցքամարտիկները, որոնք հանդես էին գալիս ավագ տարիքային խմբում, քաշային 17 կարգերում: Մարզային առաջնությունն անցկացվեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն:
1999-2000 թվականներին ծնված ավագ տարիքի պատանիների շրջանում հաղթողներ ճանաչվեցին` 46 կգ քաշային կարգում՝ Կարեն Գրիգորյանը, ք. Սեւան, Արամ Ճռիկյանը` 48 կգ, ք. Մարտունի, Վեսմիր Ղալաջյանը` 50 կգ, ք. Մարտունի, Արթուր Խաչատրյանը` 52 կգ, ք. Սեւան, Մուշեղ Սերոբյանը` 54կգ, ք. Մարտունի, Կարեն Հովսեփյանը` 57կգ, ք. Գավառ, Տոնի Գալստյանը` 60 կգ, Լիճք, Ալիկ Բադոյանը` 63 կգ, ք. Մարտունի եւ Տաճատ Կիրակոսյանը` 66 կգ, ք. Մարտունի: Իսկ 1997-98 թվականներին ծնված երիտասարդ բռնցքամարտիկներից մարզի չենպիոններ հռչակվեցին` Արա Գրիգորյանը` 49 կգ, ք. Սեւան, Աղաս Սարգսյանը` 52կգ, ք. Սեւան, Լիպարիտ Ավետիսյանը` 56 կգ, ք. Գավառ, Սեւակ Մկրտչյանը ` 60 կգ, Կարմիրգյուղ, Արման Ավոյանը` 64կգ, ք. Մարտունի, Նորիկ Մարտիրոսյանը` 69կգ, ք.Մարտունի, Վաղինակ Խլղաթյանը` 75 կգ, ք. Մարտունի , Անուշավան Զիրոյանը` 81 կգ, ք. Մարտունի, Հենրիկ Հովհաննիսյանը` 91կգ, ք Մարտունի: Մրցումների ավարտից հետո ձեւավորվեցին մարզի հավաքական թիմերը, որոնք կմասնակցեն ՀՀ բռնցքամարտի առաջնություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13