Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ

17.03.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը քննության առավ մարզի բուժամբուլատորիաների վերակազմավորման հետ կապված խնդիրները: Մարզպետը հանձնարարեց մարզի առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների տնօրեններին՝ մինչեւ մարտի 20-ը մարզպետի հաստատմանը ներկայացնել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմավորված բուժհաստատությունների կանոնադրությունները: ,,ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի  առողջության առաջնային  պահպանման սպասարկում իրականացնող բուժհաստատությունները փակ բաժնետիրական ընկերություններից վերակազմավորվելու են պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների, պետք է իրականացվի սեղմ ու հստակ ժամկետներում: Դուք պետք է ակտիվ համագործակցեք պատկան մարմինների հետ եւ որեւէ օղակում խոչընդոտների առաջացման դեպքում մարզպետարանը պատրաստ է աջակցել ձեզ ,,- նշեց մարզի ղեկավարը: Ռաֆիկ Գրիգորյանը առողջապահական հաստատությունների տնօրենների հետ խոսեց նաեւ դեղորայքի ձեռքբերման եւ բաշխման, բուժսպասարկման որակի բարձրացման, աշխատանքային  և կատարողական կարգապահության, գնումների ընթացակարգի հետ կապված խնդիրների մասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04