Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 140

17.03.2015

,,Մեր մեծերը,, հոբելյանական միջոցառումների շարքից Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում ուսուցչուհի Հ. Ստեփանյանի նախաձեռնությամբ և դպրոցի 4, 5 և 8-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված մեծ քնարերգու Ավետիք Իսահակյանի ծննդյան 140 ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Աշակերտները ներկայացրել են վսեմի, բարու, գեղեցիկի, հայրենասիրության և մարդկության ջահակիր բանաստեղծի ստեղծագործությունները, նշելով, որ ուրիշի էության մեջ ներթափանցելը, նրա հոգին ու հոգեբանությունը հարազատորեն արտահայտելը Իսահակյանի պոեզիայի հիմնական հատկանիշն է: Բանաստեղծի հույզերն ու ապրումները աշակերտները արտահայտել ու մեկնաբանել են իրենց իսկ խոսքի միջոցով, ստեղծելով հոգու շփում ու մտերմություն Վարպետի հետ: Ասմունքին հաջորդել են այն երգերը, որոն ստեղծվել են հեղիանկի խոսքերի հիման վրա: Գրական-երաժշտական միջոցառումն ավարտվել է բանաստեղծի իմաստուն խոսքերով. ,,Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով,,:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04