Նորություններ
ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ
16.03.2015

Գավառի N5 հիմնական դպրոցում մանկավարժական կոլեկտիվի մասնակցությամբ տնօրեն Սաթիկ Արզաքանյանը անցկացրեց սեմինար ,,Բանակը մեր տունն է, մեր ամրոցը,, թեմայի շրջանակներում: Այն բխում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` 2015 թվականի տարեմուտի ուղերձից և ,,Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության ուղեցույց ձեռնարկից,,: Սեմինարի մասնակիցների խոսքով այս հանդիպումը հնարավորություն տվեց անկեղծ զրուցելու, համատեղ կարծիքներ ձևավորելու, բոլորի անելիքները միասնական դարձնելու, ընդհանուր գաղափարների շուրջ համախմբվելու և սատարելու Պաշտպանության նախարարության կողմից որդեգրած հիմնական գաղափարին` պայքար հայտարարել «փողոց»-ի, փողոցային արատավոր բարքերի դեմ: Այս տեսակետից շատ կարևոր են երեք օղակների դերը` դպրոցների, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բոլոր ծնողների: Տնօրեն Արզաքանյանը նմանատիպ սեմինար է պլանավորել անցկացնել նաև դպրոցի ծնողական խորհրդի և ակտիվ ծնողների մասնակցությամբ: Սեմինարի ավարտին դպրոցի տնօրենի կողմից եղավ հանձնարարական ստացված նյութերի հիման վրա դասարաններում անցկացնել դասղեկական ժամեր: