Նորություններ
ԱՐՓՈՒՆՔ ԵՎ ԴԱՐԱՆԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.03.2015

Մարտի 15-ին Գեղարքունիքի մարզի Արփունք եւ Դարանակ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, եւ նախնական տվյալների համաձայն, երկու համայնքներում էլ իրենց պաշտոններում վերընտրվեցին համայնքի գործող ղեկավարները: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ, Արփունք համայնքում առաջադրվել էր 1 թեկնածու, գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սարգիս Ասլանյանը: Նախնական տվյալներով Արփունքի 376 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 252-ը, որոնցից 1-ը` դեմ, իսկ 251-ը կողմ են քվեարկել Սարգիս Ասլանյանին: Դարանակ գյուղում առաջադրվել էին երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վլադիմիր Սարկիսյանը եւ անկուսակցական Վահան Մարգարյանը: Քվեարկությանը 154 ընտրողներից մասնակցել են 110-ը: 53 ձայն հավաքել է Վլադիմիր Սարկիսյանը, 50 ձայն՝ Վահան Մարգարյանը: Քվեաթերթիկներից 3-ը ճանաչվել են անվավեր, իսկ 4-ը` մարված: