Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ

11.03.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 10-ին Վարդենիսի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Տեղում բավարարվեց մարզի ղեկավարին դրամական օգնություն տրամադրելու խնդրանքով ներկայացրած 4 քաղաքացիների դիմումները, կարգավորվեց նաև 1 քաղաքացու աշխատանքի հետ կապված խնդիրը: ,, Շեն,, բարեգործական հասարակական կազմակերպության մարզային համակարգողի հետ Ռաֆիկ Գրիգորյանը քննարկեց կազմակերպության կողմից մարզի սոցիալապես անապահով համայնքներում իրականացված և իրականացվելիք ծրագրերի հարցը: Վարդենիսի քաղաքապետի հետ մարզի ղեկավարը քննարկեց քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հետ կապված խնդիրը, իսկ մի շարք համայնքների ղեկավարների հետ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների վերսկսման, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքային բնույթի այլ խնդրիներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13