Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150 ԱՄՅԱԿԻՆ

09.03.2015

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում տեղի ունեցավ <<…Տիեզերքի մեջ ինձ նման թիթեռ չկա…>> խորագրով դաս-ցուցահանդես՝ նվիրված գեղանկարչության մեծ ռահվիրա Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին: Ցուցահանդեսի ընթացքում դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Գյուրջյանը խոսեց Թերլեմեզյանի կյանքի ու գործունեության մասին, նշելով , որ Թերլեմեզյանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչում գտած և մեծ ժողովրդականություն վայելող նկարիչ է, սիրված ու գնահատված , որպես անձնվեր հայրենասեր, որպես մարդասեր և մեծարժան մարդ-քաղաքացի: Հայաստանի կառավարության կողմից, որպես արժանահատույց գնահատական, նրան շնորհվել է <<ժողովրդական նկարիչ>>պատվավոր կոչում, ավելացրեց նա: Ցուցահանդեսի մասնակիցները դիտեցին Թերլեմեզյանի հեղինակած ,,Սևանա կղզին,,, ,,Բիբլիական Արարատը,, ,,,Ապաշխարողը,,, ,,Կոմիտասը,, , ,, Լոռեցի հովիվը,, և այլ ցուցանմուշներ, հնարավորություն ունեցան ծանոթանալու այդ աշխատանքների պատմությանը, որոնք, ըստ բանախոսի, թափանցված են դեպի կյանքն ունեցած լավատեսական տրամադրությամբ,դեպի մարդկության լուսավոր ապագան ունեցած հավատով, որը հուսատու փարոս է եղել նրա համար ՝ հաղթահարելու իր ճանապարհին հանդիպած բազում դժվարություններ, հավելեց ուսուցչուհին: Ըստ մասնակիցների և դպրոցականների դասը` նվիրված անվանի գեղանկարչին, ուսանելի էր ու բովանդակալից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 16:14:21