Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
06.03.2015

Պատվելի մայրեր, տիկնայք, քույրեր ու դուստրեր հայոց աշխարհի: Դուք եք Սուրբ երկունքի ու քնքշության կրողը, սիրո անխորտակ տաճարը, հայ ընտանիքի կերտման ու պահպանման սյունը, հայ տղամարդուն կորով ու եռանդ ներշնչողը: Միշտ ձեր փխրուն ափերի մեջ ենք մենք տեսնում մեր ազգի երջանկաբաղձ ներկան ու ապագան:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ, ցանկանում անձնական ու ընտանեկան անսպառ երջանկություն, քաջ առողջություն, ամենօրյա հաջողություններ, անհատնում սեր, երկար տարիների անհոգ կյանք, խաղաղ ու արարչագործ հայրենիք:
Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան