Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ 10 ԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

06.03.2015

Կանանց տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի կրթության, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներին և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների կանանց: Երկարամյա անբասիր և հայրենանվեր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառի N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանին, Վարդենսի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Խլոյանին, Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Սողոյանին, Սևանի N 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանին, Ճամբարակի N2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանին, Վարդենիսի պոլիկլինիկայի տնօրեն Աշխեն Խլոյանին, Սևանի պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանին, Մարտունու պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի համակարգող Լենա Հովհաննիսյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի մանկաբույժ Արմենուհի Սարիբեկյանին, Սարուխանի ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գևորգյանին: ,, Հայ կինը ի վերուստ եղել է իր ընտանիքի պաշտպանը: Նա հայ տղամարդու հետ հավասար կիսել է իր ազգի ու ընտանիքի առջև ծառացած շատ ու շատ դժվարություններ և կարողացել է հաղթահարել դրանք: Մեր մայրերի ու քույրերի շնորհիվ են հայ ընտանիքներն ամուր ու անսասան, և ես համոզված եմ, որ այդ ավանդույթը շարունակական կլինի բոլոր սերունդների ժամանակ,- իր շնորհավորական խոսքում նշեց մարզի ղեկավարը: Նման ուշադրության արժանանալու համար կանայք շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարությանը` մաղթելով մեր երկրին խաղաղություն, հայրենի սահմաններին` ամրություն, իսկ մանկավարժին, բուժաշխատողին, պետական ծառայողին և այլ ոլորտների աշխատողներին` պատվաբեր գործունեություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04