Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

04.03.2015

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի միջեւ: Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակության կազմում էին վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի  պետ  Նարինե Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հեղինե Կարապետյանը, ֆինանսական բաժնի պետ Աննա Դանիելյանը, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանը, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի տնօրեն Ալվինա Հարությունյանը: Ըստ ստորագրված հուշագրի՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, տուրիզմի, սոցիալական ապահովության և առողջապահության բնագավառներում: Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն գործնական համագործակցության զարգացման համար, կիրականացնեն համատեղ ծրագրեր, կմասնակցեն հուշագրի իրականացման աշխատանքներին, երկուստեք կազմակերպվող հանդիպումներին, քննարկումներին և միջոցառումներին: ,, Մենք պատրաստակամ ենք ստեղծված ավանդույթը շարունակելու և ավելի բազմակողմանի համագործակցություն ծավալելու: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում այս համագործակցությունը կլինի արդյունավետ և շոշափելի,,- իր խոսքում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ համագործակցության արդյունքը պետք է տեսնել ոչ միայն ոլորտների, այլ նաև Գեղարքունիքի մարզի և Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների միջև: ,,Հուշագիրը մեզ համար ուղեցույց կլինի, սակայն մենք ըստ անհրաժեշտության պետք է նաև համագործակցենք հուշագրից դուրս, մեր նոր նախաձեռնություններով ու մտահղացումներով, որպեսզի այն լինի փոխշահավետ, բովանդակային և տեսանելի: Մեր համագործակցությունը մենք պետք է ցույց տանք մեր աշխատանքով,, - ավելացրեց Գեղարքունիքի մարզի ղեկավարը: Կողմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա Նոր Նորք վարչական շրջանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04