Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
02.03.2015

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ մշակութային հաստատություններում փետրվար ամսից սկսվել եւ ընթանում են հայ ազատագրական շարժման մեծանուն գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ` գրական-երաժշտական ցերեկույթների, բաց դասերի, դասղեկական ժամերի և այլ տեսքով: Վերջին օրերի ընթացքում մեծանուն զորավարի ծննդյան օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ կամ բաց դասեր են անցկացվել Գավառի N 4, Նորատուսի N 3, Սեւանի N 1,3,4,5, Նորաշենի հիմնական, Գեղամավանի, Լճաշենի, Չկալովկայի, Դդմաշենի, Գագարինի, Լուսակունքի, Ծովակի, Նորակերտի, Ակունքի, Վարդենիսի N 2, 4, Գեղհովիտի N 2, Լիճքի, Վարդենիկի N 2, Վահանի, Թթուջրի, Դպրաբակի հանրակրթական դպրոցներում: Միջոցառումներին ընդգրկվել են տարբեր տարիքի դպրոցականներ: Ծրագրերի ընթացքում դպրոցականները ներկայացրել են զորավարի կյանքն ու գործունեությունը, անցած մարտական փառավոր ուղին, անդրադարձել հայրենի երկրի պաշտպանության գործում ունեցած ներդրմանը, հնչեցրել նրա մեծարժեք մտքերը, ընթերցել հայ մեծերի կողմից տարբեր առիթներով Օզանյանին ուղղված խոսքերը: Մի շարք դպրոցներում զինղեկները հանդես են եկել զորավարին բնութագրող զրույց-զեկուցումով, դպրոցականները քարտեզների միջոցով ճանապարհորդել են մեծանուն հայորդու սխրագործ ճանապարհով: Մի շարք դպրոցներում հրատարակվել են նաեւ պատի թերթեր` նվիրված Անդրանիկ Օզանյանի կյանքի ու գործունեության կարեւարագույն դրվագներին: Ազգի նվիրյալի ծննդյան 150- ամյակին նվիրված միջոցառումների ցանկը մարզի կրթօջախներում կշարունակվի ողջ տարվա ընթացքում: Վարդենիսի տարածաշրջանի դպրոցների մի մասը նախատեսել է Անդրանիկին նվիրված միջոցառումներ անցկացնել մարտ, ապրիլ ամիսներին, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցը՝ նոյեմբեր ամսին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից նախատեսված գլխավոր միջոցառումը կանցկացվի նոյեմբերի երկրորդ կեսին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N4 հիմնական դպրոցում: