Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

02.03.2015


Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված շախմատի պատանեկան առաջնությունը, որն ընթանում էր տարիքային 4 խմբերում: Առաջնությունը կրում էր ,,Մենք եղել ենք, կանք ու կլինենք,, խորագիրը: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ Շախմատի ակադեմիայի Գեղարքունիքի մարզի Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի, Վարդենիկի եւ Սարուխանի մասնաճյուղերի 70 շախմատիստներ, որոնք հաղթահարել էին տարածքային փուլի արգելքը: 10 տարեկանները մրցել են շվեյցարական, 12, 14, 16 տարեկանները՝ շրջանաձեւ մրցակարգով: 10 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Մարտունու ներկայացուցիչ Սպարտակ Ղազարյանը, 2-րդ տեղը՝ Ճամբարակի ներկայացուցիչ Ռաֆայել Բաբայանը, 3-րդ տեղը՝ Գավառի ներկայացուցիչ Տիգրան Գայրանյանը: 12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է գավառցի Վարդան Սարգսյանը, 2-րդ տեղը՝ վարդենիկցի Արման Բադոյանը եւ 3-րդ տեղը՝ մարտունեցի Տարոն Ավետիսյանը: 14 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է ճամբարակցի Վահե Երիցյանը, 2-րդ տեղը՝ վարդենիկցի Սերգեյ Բադալյանը եւ 3-րդ տեղը՝ սեւանցի Գոռ Հովհաննիսյանը: 16 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է գավառցի Դավիթ Բաղոյանը, 2-րդ տեղը՝ գավառցի Հայրիկ Կոտոլկյանը եւ 3-րդ տեղը՝ վարդենիկցի Դավիթ Միրզոյանը: Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը հաղթողներին պարգեւատրել է հուշանվերներով եւ հավաստագրերով: Հաղթողներից ձեւավորվեց Գեղարքունիքի մարզի շախմատի պատանիների թիմը, որը մարտի 16-25-ին մայրաքաղաքում կմասնակցի Հայաստանի շախմատի պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04