Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ` ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

02.03.2015

Հայ ազատագրական պայքարի հերոս Անդրանիկ Օզանյանը 1918 թվականի հունիսին իր հարվածող զորամասի հետ կտրել-անցել է Սեւանի ավազանի մի շարք բնակավայրեր: Զորավարի՝ Գեղարքունիքի մարզի տարածքով անցնող երթի, անցկացրած օրերի մասին են պատմում Գավառի երկրագիտական թանգարանում պահվող հուշերը, որոնք գրի են առնվել ականատեսներից, նախորդ դարի 80-ական թվականներին:  Թանգարանի գիտաշխատող Հասմիկ Հովեյանը ականատեներից Զորավար Անդրանիկի մասին հուշեր է գրառել, որտեղ մասնավորապես նշվում է. ,,Անդրանիկն իր զորամասով Սեւանի ավազան է մտել Սեմյոնովկայի լեռնացքով: Նրա առաջին կանգառը եղել է Ծովագյուղը: Անդրանիկը Նոր Բայազետում (Գավառ) հյուրընկալվել է Ազարյանների բնակարանում, ուր մնացել է 3 օր: Նա Կոլոտ Հայրապետի միջոցներով բացված դպրոցի պատշգամբից, որն այսօր արդեն ծառայում է որպես Գավառ քաղաքի արվեստի դպրոցի շենք, բոցաշունչ խոսքեր է ասել հավաքված բազմությանը՝ հույս ու հավատ տալով հուսաբեկ, վախեցած մարդկանց: Այդ հուզիչ ճառից հետո Անդրանիկի բանակին են զինվորագրվել նորբայազետցի Սարիբեկ Հովեյանը, Արամ Զոլյանը, Սերյոժա Չիչակյանը, մի խումբ այլ քաջեր:Անդրանիկի հաջորդ կանգառը եղել է Ներքին Ղարանլուղ գյուղը, որն այժմյան Մարտունի քաղաքն է: Այնտեղ եւս Անդրանիկին շուքով են դիմավորել հարյուրավոր մարդիկ, իսկ տանուտեր Մնացական Մելիք-Շահումյանը պատվել է Անդրանիկին հյուրասիրությամբ, հոգացել զորքի հանգիստն ու սնունդը,,: ,,Թանգարանում ստեղծել ենք Զորավար Անդրանիկի անկյունը, որտեղ պահվում են մեր կողմից գրառված հուշերը եւ այն դիմանկարները, որոնք ժողովուրդը բռնատիրության տարիներին ահով, բայց խորագույն պաշտամունքով պահպանել է իրենց տներում ու հանձնել մեզ: Մեր այցելուներին, այդ թվում եւ դպրոցական տարիքի երեխաներին ներկայացնում ենք Անդրանիկի անցած երթուղին Սեւանի ավազանով, նրա մասին պատմող հուշերը,,- տեղեկացրեց Հասմիկ Հովեյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04