Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

27.02.2015

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հաստատմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը, որը պարունակում է 15 հիմնական կետ: Ինչպես տեղեկացրին վարչությունից, հանրակրթական հաստատություններում կանցկացվեն ,,Պատմիր քո պատմությունը,, խորագրով բաց դասեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, ,,Հիշում եմ եւ պահանջում,, վերնագրով բաց դասեր՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին, կձեւավորվեն պատի թերթեր, բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթողների, հուշարձանների տարածքներում, կանցկացվեն պատանիների շախմատի եւ բռնցքամարտի մարզային առաջնություններ, մանկական ստեղծագործությունների մարզային մրցույթ-փառատոն՝ ,,Մեկդարյա պատմություն,, խորագրով, կկազմակերպվի Հայոց մեծ եղեռնի ժամանակ Գավառի տարածաշրջան ներգաղթածների մասին պատմող լուսանկարների ցուցադրություն, մեծահասակների շախմատի մարզային առաջնություն, երիտասարդական հավաք-քննարկում: Ապրիլի 24-ին մարզի համայնքներում տեղի կունենա ծաղկեդրման արարողություն, իսկ Գավառ քաղաքում` երթ եւ մոմավառություն: Մարզի պատվիրակությունը նույն օրը կմեկնի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումների շարքը մարզամշակութային միջոցառումների տեսքով կշարունակվի մինչեւ 2015 թվականի ավարտը: Միջոցառումները կլուսաբանվեն զանգվածային լրատվության միջոցներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04