Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ,,ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ՁՄԵՌ-2015,, ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
23.02.2015

Փետրվարի երկրորդ տասնօրյակից Գեղարքունիքի մարզում մեկնարկել եւ ընթանում են ,,Գեղարքունյաց ձմեռ -2015,, մարզական միջոցառումները: Միջոցառումը կրում է ,,Ո’չ` թմրամոլությանը,, խորագիրը: Մրցումներն անցկացվում է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում: Դրանք արդեն ավարտվել են Լճաշենում, Նորատուսում, Վարդենիս քաղաքում: ,,Գեղարքունյաց ձմեռ-2015,, -ն անցկացվում է մարզական ցուցադրական ելույթներով, պարանի ձգում, ըմբշամարտ, կշռաքարի բարձրացում, մրցումներ սահնակներով, կարատե մարզաձեւերից: Մարզադահլիճներում կազմակերպվում են նաեւ մինի ֆուտբոլի մրցումներ, իսկ համայնքների գեղարվեստական ինքնագործ խմբերը հանդես են գալիս երաժշտական կատարումներով: Յուրաքանչյուր համայնքում մրցումները կազմակերպվում եւ անցկացվում են համայնքապետարանների կողմից, իսկ առավել ակտիվ մասնակիցներին տրվում են պատվոգրեր, մրցանակներ: Միջոցառումը տարիքային սահմանափակում չունի: ,,Գեղարքունյաց ձմեռ- 2015,, մարզական միջոցառման մրցումները կշարունակվեն մինչեւ մարտ ամսի առաջին տասնօրյակը: