Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

20.02.2015

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում` ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով,, (LIFE) ծրագրի շրջանակում: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, մարզի տարածքային սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ, գործատուներ, պաշտոնատար այլ անձինք: 2014 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ակտիվ կյանք ներառելուն ուղղված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը: Նա նաեւ մանրամասնեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում ներառված այն կետերը, որոնք վերաբերում են 2015 թվականին մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց: Բանախոսի հավաստմամբ՝ այդ ծրագրով նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ վերականգնողական կենտրոններ ստեղծել մարզի տարբեր տարածաշրջաններում: Վերականգնողական կենտրոնների քանակը կախված կլինի միջոցների ներդրման հնարավորություններից:
,,Սեյվ Դը Չիլդրեն,, միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ,,Լայֆ,, ծրագրի 2012-2014 թվականների արդյունքների եւ ծրագրի հետագա ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ,,Լիարժեք կյանք,, ՀԿ հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանը: ,,Մեր ծրագրի շրջանակներում 485 անձ մասնակցել է կյանքի հմտության եւ աշխատանքի պատրաստվածության դասընթացներին: Նույն դասընթացը կազմակերպվել է տեսողական խնդիրներ ունեցող 50 հաշմանդամի համար,, ,- ասաց Լ. Սարգսյանը: ,, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները գտնվում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, և ես հորդորում եմ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող բոլոր կազմակերպություններին` ակտիվացնել համագործակցությունը մարզպետարանի հետ: Մենք հնարավորություն ունենք ինչպես ներառական կրթության մեջ հաշմանդամներին ընդգրկելու, այնպես էլ` կառավարության աջակցությամբ նրանց առողջարանային ուղեգրեր տրամադրելու հարցերում,,- տեղեկացրեց մարզպետի տեղակալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04