Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ
20.02.2015

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի առաջին նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Կարմիրգյուղ, Գանձակ, ԴԴմաշեն և Ծովագյուղ բժշկական ամբուլատորիաներում 2013-2014 թվականների ընթացքում անցկացված ներքին աուդիտի արդյունքները, վեր հանվեցին աուդիտի ընթացքում նշված ամբուլատորիաներում բացահայտված ֆինանսատնտեսական և առողջապահական բնույթի մի շարք բացթողումներ և անճշտություններ: Մարզի ղեկավարը հանձնարարեց` գրանցված խախտումների կամ բացթողումների համար խիստ նկատողություն հայտարարել Կարմիրգյուղ և Գանձակ համայնքների բուժամբոււլատորիաների տնօրեններին: Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ հանձնարարեց 4 բժշկական ամբուլատորիաների տնօրեններին` սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: