Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
10.02.2015
Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները եւ քամիները շարունակվել են նաեւ փետրվարի 10-ի ընթացքում՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով տրանսպորտային երթեւեկության համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ, փետրվարի 10-ի հետկեսօրին Սեւանի տարածքում ճանապարհաշինարարները կատարել են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Երեկ եւ այսօր դժվարանցանելի վիճակ է առաջացել Ճամբարակի լեռնանցքում, սակայն ճանապարհը սպասարկող կազմակերպությանն առայժմ հաջողվում է ապահովել ճանապարհային երթեւեկությունը: Մարտունու տարածքում դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիսի տարածքում՝ Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենիս-Նարաբակ, Վարդենիս-Այրք ճանապարհներին: Փետրվարի 10-ի կեսօրից հետո տրանսպորտային երթեւեկությունը հաջողվել է վերականգնել Շատվան- Նորաբակ, Ծովակ- Մաքենիս հատվածներում, իսկ Մաքենիս- Ախպրաձոր ճանապարհահատվածում 2 օր տեղացած սաստիկ բքից հետո այսօր կեսօրից սկսվել են մաքրման աշխատանքները: Ժամը 18:00- ի դրությամբ ճանապարհի շուրջ 75 տոկոսը մաքրվել է և աշխատանքները շարունակվում են: