Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՄԸ

10.02.2015

Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 30-ից փետրվարի 10-ին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ, կազմակերպվեց եւ անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն: Տարածքային փուլին մասնակցեցին 27, իսկ մարզային փուլին ՝ 5 համայնքների թիմեր: Վոլեյբոլի առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Մարզային փուլն անցկացվեց Նորատուսի համար 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որին մասնակցեցին մարզային փուլի ուղեգիր նվաճած Գավառ քաղաքի, Գեղարքունիք, Զոլաքար, Լճաշեն, Մեծ Մասրիկ գյուղերի թիմերը: Համառ պայքարում առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գավառի, երրորդ տեղը՝ Լճաշենի թիմը:Մարզային առաջնության ընթացքում ի հայտ բերվեց մարզի վոլեյբոլի թիմի կազմը, որը մասնակցելու է այս տարվա ամռանը Երեւանում կայանալիք համահայկական խաղերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04