Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ Ղ. ԱՂԱՅԱՆԻ ,,ԱՆԱՀԻՏ,, ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

10.02.2015

ՀՀ մշակույթի նախարարության, ,,Շարմ,, ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվեց Ղազարոս Աղայանի ՙԱնահիտ՚ հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը: Մուլտֆիլմի ցուցադրությանը նախորդել է ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Մուլտֆիլմի ռեժիսոր Վահրամ Սահակյանցը ողջունել է Մարտունի քաղաքի դպրոցահասակ հանդիսատեսին եւ բացահայտել ՙԱնահիտ՚-ի ստեղծագործական մտահղացումները, գեղագիտական ու դաստիարակչական նշանակությունը: Մուլտֆիլմի ցուցադրությունն տևել է մոտ մեկուկես ժամ: ,,Անահիտ,, մուլտֆիլմն անվճար ցուցադրվում է Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում եւ Ջավախքում: Գեղարքունիքի մարզում առայժմ առաջին եւ միակ ցուցադրությունը կազմակերպվել է Մարտունիում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04