Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՆԿՈՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԿՑԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
06.02.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունը նվիրված էր մարզում կցագրման աշխատանքների հետ կապված խնդիրներին:Խորհրդակցությանը մասնակցում էին Սեւանի, Մարտունու, Գավառի, Ճամբարակի եւ Վարդենիսի զինվորական կոմիսարները եւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների կցագրման հանձնաժողովների բժիշկ մասնագետները: Գեղարքունիքի մարզպետը, բացելով խորհրդակցությունը, անդրադարձ կատարեց հանձնաժողովների կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, իսկ այս տարվա կցագրման աշխատանքների հետ կապված՝ տվեց համապատասխան հանձնարարականներ: Մարզպետը հրահանգեց՝ բացառել կցագրման աշխատանքներում որեւէ բացթողում, իսկ աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով եւ ժամկետներում: ՙՑանկացած երեխայի, ով վաղը դառնալու է մեր բանակի զինվորը, մենք պետք է ընդունենք որպես մեր երեխային, հետեւաբար՝ անընդունելի է այս ոլորտում ցանկացած անօրինական քայլ կամ ոչ ճիշտ մոտեցում՚,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը՝ հանձնաժողովի անդամներին ցանկանալով արդյունավետ ու հստակ աշխատանք: