Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
06.02.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունն անդրադարձավ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից մարզի մի շարք առողջապահական հաստատություններում անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին: Ուսումնասիրությունների ընթացքում, որն անցկացվել է Մարտունու եւ Վարդենիսի տարածքների առողջապահական հաստատություններում՝ բացառությամբ Ծովակի բուժամբուլատորիայի, արձանագրվել են մի շարք թերացումներ եւ բացթողումներ՝ կապված դեղորայքի բաշխման, սանիտարահիգիենիկ վիճակի, կատարողական կարգապահության, այլ խնդիրների հետ:
Գեղարքունիքի մարզպետը հանձնարարարեց առողջպահական հաստատությունների տնօրեններին՝ մեկամսյա ժամկետում վերացնել բոլոր արձանագրված թերությունները եւ բացթողումները :ՙՈւսումնասիրությունները կրելու են շարունակական բնույթ մարզի առողջապահական բոլոր հաստատություններում, նաեւ այն տեղերում, որտեղ արդեն դրանք անցկացվել են նախորդ տարում:Պետք է ամեն ինչ անել բարեխղճորեն, օրենքի շրջանակներում, առանց թերացումների: Բնակչության բուժսպասարկումը բարելավելու համար պետք է ձգտել ավելիին, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը՚,-հրահանգեց Գեղարքունիքի մարզպետը: