Տպել
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
06.02.2015

Այսօր Գեղարունիքի մարզպետարանում պատվոգրերով ու մեդալներով պարգեւատրվեցին մարզի մանկավարժներն ու կրթության ոլորտի աշխատակիցները:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում ՀՀ Պաշտպանության ու Կրթության եւ գիտության նախարարների համապատասխան հրամաններով պարգեւատրեց մարզի մանկավարժներին եւ կրթության ոլորտի աշխատակիցներին: Նա իր խոսքում կարեւորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը, մանկավարժի նվիրական գործը եւ նշեց, որ Հայրենիքի պաշտպաններն ու մեր ապագա կերտող մեծերը կրթվում ու դաստիարակվում են մանկավարժի սուրբ գործի շնորհիվ. <<Սուրբ հողը անառիկ պահելու համար, ցավոք, արյուն է թափվում. թող հավերժ փառք լինի մեր զոհվածներին եւ փառք` այսօրվա մեր սահմանները անառիկ պահող մեր զինվորներին>>:
ՀՀ պաշտպանության նախարարի` <<Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց խրախուսելու մասին>> հրամանով պատվոգրերի արժանացան Գեղարքունիքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, Ծովակի միջնակարգ դպրոցի զինղեկ Մերուժան Սահակյանը, Մարտունու N1 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Ջիվանյանը եւ <<Ծովակալ Հ. Ա. Իսակով>> մեդալով պարգեւատրվեց Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի զինղեկ Նովլետ Կարապետյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի` <<Կրթության ոլորտում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գոծում ունեցած ավանդի համար>> հրամանով պատվոգրերի արժանացան Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, Սեւանի N1 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Կարինե Պողոսյանը, Գավառի N4 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Անժելա Սիմոնյանը, Ն. Գետաշենի N2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Բաբկեն Թաթոյանը եւ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Արմինե Բադոյանը: