Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ 19 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
03.02.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց 19 քաղաքացու ընդունելություն: 5 քաղաքացի մարզպետին դիմել են աշխատանքի ընդունվելու, 3 քաղաքացի՝ բուժման, 3 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի վերականգնման, 4 քաղաքացի՝ դրամական օգնության , 3 քաղաքացի՝ բնականարանի նորոգման եւ 1 քաղաքացի՝ հողի կարգի փոփոխության խնդիրներով:Քաղաքացիների մի մասի խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: