Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

30.01.2015

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում գրասենյակի տնօրենը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով Համաշխարհային բանկը շարունակում է դրամաշնորհային ծրագրեր իրականացնել համայնքներում: Ըստ տեղեկացման` ծրագրի առաջին բաղադրիչով մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են հանդես գալ նախաձեռնություններով, և հեռանկարային ու արտահանման պոտենցիալ ունեցող ծրագրերը կմասնակցեն բանկի կողմից սահմանված 8-50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային մրցույթներին: Ծրագրի 2-րդ բաղադրիչը նախատեսում է հեռագնա արոտների ջրարբիացում` 5 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով, և գյուղմեքենաների և մեխանիզմների տրամադրում` 20 տոկոս համաֆինանսավորմամբ: Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց ծրագրերի ընտրության հարցում ուշադրությունը կենտրոնացնել վերամշակող ձեռնարկությունների հիմնման և սպանդանոցների կառուցման վրա, ինչը բխում է մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված առաջարկներից: Մարզի ղեկավարն առաջարկեց նաև 1 շաբաթյա ժամկետում անցկացնել համայնքային ժողովներ և դրանց արդյունքում պահանջվող չափորոշիչներին համապատասխան առաջարկությունները և ընտրված համայնքների ցանկը ներկայացնել ծրագրերի իրականացման գրասենյակ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04