Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
27.01.2015

Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության մարտերում ծնունդ առած Հայոց հաղթական բանակը այսօր էլ անսասան ու հպարտ կանգնած է հայրենի սուրբ հողի պաշտպանության դիրքերում՝ ավելի քան երկու տասնամյակ անվրեպ չեզոքացնելով հակառակորդի բոլոր ագրեսիվ գործողությունները, զավթողական ձգտումները: Հայոց բանակը մեր ազգի դարավոր երազանքի ծնունդն է, մեր ձեռքերով փայփայած, կյանք ու ուժ առած անպարտ հերոսը, մեր հայրենիքի խաղաղ, հաղթական ընթացքն ու ապագան, մեր պատմության վերջին հազարամյակի գլխավոր արժեքն ու ձեռքբերումը համահայկական իղձերի իրականացման ճանապարհին:
Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինծառայողներին, նորակոչիկներին, ազատամարտիկներին, համաժողովրդական ու համազգային բանակը կերտող համայն հայությանը, մաղթում քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Հայոց բանակաշինության գործում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան