Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՋՕԸ-ԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
27.01.2015
Հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Գավառի, Մարտունու, Վարդենիսի ,,Ջրօգտագործող ընկերությունների,, գործադիր տնօրենները, մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց Գավառի, Մարտունու և Վարդենիսի ՋՕԸ-երում առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Քննարկումների արդյունքում մարզի ղեկավարը հանձնարարեց ՋՕԸ տնօրեններին սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնել տեղեկատվություն` կապված ՋՕԸ-երի աշխատողների աշխատավարձերի պարտքերի և դրանց մարման ընթացքի մասին և աշխատանքների տանել ոռոգման ջրի վարձավճարների 2014 թվականի պարտքերի հավաքագրման ցուցանիշները 100 % հասցնելու ուղղությամբ: 2015 թվականի ոռոգման սեզոնը նորմալ կազմակերպելու համար Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց նաև ՋՕԸ-երում իրականացնել գույքագրում և առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Հանձնարարականների կատարման վերահսկողությունը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանին: