Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԲԱՎԱՐԱՐ

21.01.2015

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության   Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների ղեկավարները   2014 թվականին  կատարած  աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ ՀՀ տարածքային կառավարման  եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ  Հայկարամ Մխիթարյանին:  

Հաշվետվությանը  ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,  Գեղարքունիքի մարզային փրկարարական  վարչության պետ,  փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը, ԱԻՆ Գեղարքունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների պետեր,  համայնքների ղեկավարներ:  

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների  նախարարության Գեղարքունիքի մարզային  փրկարարական վարչության 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության  պետ, փ/ծ գնդապետ էդիկ Գալստյանը: Նա իր զեկույցում նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում  գործունեության հիմնական ուղղություններն են եղել` փրկարար անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով   փրկարարական ծառայողների վերապատրաստման կազմակերպումը, ուժերի մշտական պատրաստ վիճակում պահպանումը եւ դրանց նպատակային կիրառման ապահովումը: 

2014 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 662 ահազանգ: 

Հաշվետու տարում ստացվել  է հրդեհների առաջացման վերաբերյալ 194  ահազանգ` նախորդ տարվա 192-ի դիմաց, գրանցվել է նաեւ խցանված մեքենաների դուրս բերման 210 դեպք, որի ժամանակ  օգնություն է ցուցաբերվել 1220 քաղաքացու:

Ջրափրկարարներն  արձագանքել են  69 ահազանգի, որոնցից  որոնողափրկարարական աշխատանքներ ջրային տարածքներում իրականացվել են  33 դեպքերում: Ջոկատի կողմից փրկվել է 26 քաղաքացի, իսկ  ջրահեղձված 11 մարդու դիակ դուրս է  հանվել ջրից: 

2014 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան նաեւ Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության  պետ Ոսկան Գաբրիելյանը,  ՙՀիդրոoդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն՚ ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի Սեւանի լճաբանության աբսերվատորիայի տնօրեն Հովհաննես Սարգսյանը, ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Սուրիկ Մնացականյանը:

Ելույթով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նա իր խոսքում կարեւորեց  Հանրապետության մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման խնդիրը եւ նշեց, որ Գեղարքունիքի մարզի  համայնքներից չորսում  2015 թվականին կստեղծվեն ահազանգերի արձագանքման  հենակետեր:  ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը  Գեղարքունիքի մարզի  փրկարարական վարչության  2014 թվականի կատարած աշխատանքները գնահատեց բավարար՝ միաժամանակ անդրադառնալով 2015 թվականի առաջնահերթ անելիքներին: 

Ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված հաշվետվությունները՝  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւս մարզի փրկարարների կատարած աշխատանքը գնահատեց բավարար, ընդգծելով, որ փրկարար ծառայությունների կողմից կատարվել է նշանակալի ու բարեխիղճ աշխատանք, սակայն հարկավոր է զարգացնել ձեռքբերումները:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ  Իրավիճակների  նախարարության  Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից համագործակցված եւ օպերատիվ աշխատանքի համար շնորհակալագրերով պարգեւատրվեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գանձակի համայնքապետ Վանիկ Հարությունյանը, Մարտունու հիվանդանոցի շտապօգնության բժիշկ Արթուր Սիմոնյանը, իսկ Վարդենիսի փրկարարական ջոկատը ճանաչվեց մարզի 2014 թվականի լավագույն ջոկատ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04