Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ֆՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ՄԱՐԶԻ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

21.01.2015

 Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի գլխավոր խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության հուշագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիական ՙԱֆրադ՚ տուրիստական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մարտին Շալինյեին եւ Սեբաստիան Ֆավեյեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզի տուրիզմի ոլորտի զարգացման հետ առնչվող մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը վերաբերում էր Գեղարքունիքի մարզ մտնող երեք ուղղություններում նոր, ավելի գրավիչ ցուցանակների տեղադրմանը, որի գաղափարն ու էսքիզն առաջարկել է ֆրանսիական կողմը: Դրականորեն արձագանքելով ֆրանսիական կողմի առաջարկին՝ մարզպետը միաժամանակ նշեց, որ երեք կողմերից Գեղարքունիքի մարզ մտնող մուտքերի հին ցուցանակները նորերով  փոխարինելու գործընթացը պետք է անցնի օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:ՙԽնդիրը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն եւ քննարկումներ կառավարական համապատասխան գերատեսչությունների հետ: Մարզի մուտքերի ցուցանակների փոխարինումը մի գործընթաց է, որտեղ պետք է հաշվի առնվեն մեր օրենքների բոլոր պահանջները: Այն պետք է լինի նպատակային եւ արդարացված: Դրա համար, ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ստանալու դեպքում, հնարավոր է պատվիրել նախագիծ, կատարել ճարտարապետի եւ դիզայնի ընտրություն, ինչի համար որոշակի ժամանակ է հարկավոր՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Երկրորդ խնդիրը վերաբերում էր Սեւանի թերակղզու տարածքում Գեղարքունիքի մարզի գրավչությունները ներկայացնող շարժական տուրիստական գրասենյակի բացմանը:ՙՑանկալի կլինի, որ այն բացվի եւ գործի այս տարվա տուրիստական սեզոնի սկզբից, չորս ամիս աշխատի առանց ընդհատումների եւ ունենա հաստիքային աշխատող՚,-առաջարկեց Մարտին Շալինյեն: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ Սեւանի քաղաքապետարանի հետ կարգավորվում են ինչպես տարածքի հատկացման, այնպես էլ տեխնիկական մյուս հարցերը:ՙՄենք նախեւառաջ տուրիզմի ոլորտում պետք է խորացնենք Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը, ապա այն ընդլայնենք ու զարգացնենք արդեն մարզերի մակարդակով, ինչի համար ունենք որոշակի ծրագրեր, կատարված քայլեր, որոնք պետք է համատեղ առաջ տանենք՚,-հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը: Ֆրանսիական ՙԱֆրադ՚ կազմակերպության ներկայացուցիների առաջ քաշած երրորդ խնդիրը վերաբերում էր 2012 թվականին նույն կազմակերպության կողմից հրատարակած ՙԳեղարքունիքի մարզի ուղեցույց՚-ի վերամշակմանը եւ առցանց տեղադրմանը, որի իրականացման համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարական:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04