Նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
19.01.2015

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 19-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակից Ֆելյա Պիպոյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան տարեդարձի առթիվ:Մարզի ղեկավարը բարձր գնահատեց Պիպոյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, որակելով նրան որպես ընկերասեր ու մարդկային բարձր հատկանիշներ ունեցող անձնավորություն: Ֆելյա Պիպոյանին շնորհավորեցին և համատեղ աշխատանքային ճանապարհ անցնելու համար երախտագիտության խոսքեր ասացին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը: Հոբելյարը շնորհակալություն հայտնեց ղեկավարներին ուշադրության, վստահության, համատեղ աշխատանքի համար և իր պատրաստակամությունն հայտնեց շարունակել համագործակցությունը հարազատ վարչության հետ ու անհրաժեշտության դեպքում օգտակար լինել իր կարողություններով ու մասնագիտական փորձով: