Տպել
Նորություններ
ԱԽՊՐԱՁՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
15.01.2015

Արդեն չորրորդ օրն է, ինչ ճանապահաշինարարները շարունակում են Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի բացման աշխատանքները, որոնք ավարտին հասցնելու համար մնում է մոտ 800 մետր երկարություն: Անցած օրերի ընթացքում ճանապարհաշինարարները երկու միավոր տեխնիկայով կարողացել են հաղթահարել մոտ 2,6 կիլոմետր երկարությունը:ՙՃանապարհին դիզված ձյան բարձրությունը հասնում է երեք մետրի, որը մաքրելու համար մի քանի օր էր հարկավոր: լավ է, որ նոր տեղումներ չեն եղել, բուք չի փչել: Հուսամ, որ վաղը վերջապես կունենանք բաց, երթեւեկելի ճանապարհ: Բացված այլընտրանքային ճանապարհով դժվարությամբ ելումուտ անում ենք, հիվանդների առողջական վիճակն էլ աստիճանաբար լավանում է՚,-նշեց համայնքի ղեկավարը:
2015 թվականի հունվարի վեցից ձյան տեղումները եւ քամին փակել էին Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը, ինչ հետեւանքով օրեր շարունակ գյուղը հայտնվել էր արտակարգ իրավիճակներում: Վարդենիսի հիվանդանոցի եւ Ծովակի բուժամբուլատորիայի բժշիկներից կազմված խումբը հարկադրված էր եղել հունվարի 10-ին եւ 11-ին գործել արտակարգ պայմաններում, հիվանդներին օգնության հասնելով բքի ու ձյան օղակում հայտնված 3,4 կիլոմետր ճանապարհը ոտքով հաղթահարելու, ծննդկանին տրակտորի օգնությամբ մի կերպ հիվանդանոց տեղափոխելու, զանազան այլ դժվարությունների գնով: Ախպրաձորցիներին արտակարգ իրավիճակներում բուժօգնության հասած բուժանձնակազմի անդամները՝ Ծովակի բուժամբուլատորիայի տնօրեն եւ ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Արթուր Ղազարյանը, Վարդենիսի հիվանդանոցի գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանը, շտապօգնության բժիշկ Սուսաննա Մակարյանին: