Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ ԵՆ 105.8 ՏՈԿՈՍՈՎ
13.01.2015

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2014 թվականի ընթացքում հավաքագրվել են 105.8 տոկոսով, կամ մեկ միլիարդ 152 միլիոն 864.3 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է մեկ միլիարդ 220 միլիոն 256.3 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ 7.6 տոկոս աճ է արձանագրվել, կամ ավել է հավաքագրվել 138 միլիոն 611 հազար դրամ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, անցյալ տարվա ամփոփ տվյալներով, Սեւանի տարածաշրջանի համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են 106.7, Մարտունու տարածքի համայնքները՝ 110.6, Գավառի տարածքի համայնքները՝ 111.5, Ճամբարակի տարածքի համայնքները՝ 102.1 եւ Վարդենիսի տարածքի համայնքները՝ 96.9 տոկոսով:
Մարզում միջինից ցածր ցուցանիշներ են հավաքել Փամբակ գյուղը` 82.9, Նորակերտը` 72.7, Վանեւանը` 69.5, Կախակնը` 54.7, Ջաղացաձորը` 79.4, Ազատը` 78.7, Գեղամասարը` 74.9, Արեգունին` 70.4, Մարտունի գյուղը` 70.2, Ջիլը` 66.9, Աղբերքը` 84.3, Գեղհովիտը` 71.4, Ծովասարը` 88 եւ Սեմյոնովկան 68.1 տոկոս: Իսկ Գավառի տարածաշրջանում ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներ չկան: Մարզում սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 100 տոկոսը գերազանցվել է բարձր ցուցանիշներ հավաքագրած համայնքների շնորհիվ, որոնք են` Վարդենիս քաղաքը` 108.1, Լճավանը` 111.7, Ծովակը` 145.4, Տորֆավանը` 108.8, Ակունքը` 104.2, Մեծ Մասրիկը` 100, Ներքին Շորժան` 103.6, Լուսակունքը` 109.4, Գավառ քաղաքը` 118, Հայրավանքը` 116.1, Նորատուսը` 114, Բերդկունքը` 108, Լճափը` 107.2, Ճամբարակ քաղաքը` 120.8, Թթուջուրը` 103.9, Այգուտը` 102.4, Կալավանը` 102.9, Մարտունի քաղաքը` 120.4, Ծակքարը` 128.5, Վերին Գետաշենը` 138.6, Աստղաձորը` 131. 4, Ներքին Գետաշենը` 138.3, Վարդենիկը` 117.9, Ձորագյուղը` 112.7, Վաղաշենը` 122.4, Ծովագյուղը` 203.8, Զովաբերը` 110.4, Գեղամավանը` 106.3 եւ Չկալովկան` 102.3 տոկոս: