Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

12.01.2015

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 12-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբիկ Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ և երկարամյա ու անբասիր աշխատանքի համար նրան խրախուսեց մարզպետի շնորհակալագրով: Մարզպետի գնահատմամբ Ռուբիկ Ստեփանյանն ունի մարդկային բարձր հատկանիշներ ու մասնագիտական հմտություններ, որոնք ծառայել են մարզի կրթության ոլորտի աջակցմանն ու զարգացմանը: Ռուբիկ Ստեփանյանին շնորհավորեցին և երախտագիտության խոսքեր ասացին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը և այլոք: Մարզպետարանի աշխատակազմում Ռուբիկ Ստեփանյանը ճանաչվում ու գնահատվում է որպես բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացում ունեցող անձնավորություն, բանիմաց, վստահելի ընկեր ու բարեկամ: Հոբելյարը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին վստահության, համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար և իր պատրաստակամությունն հայտնեց շարունակել համագործակցությունը մարզպետարանի և հատկապես հարազատ վարչության հետ ու անհրաժեշտության դեպքում օգտակար լինել իր գիտելիքներով ու մասնագիտական փորձով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04