Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

12.01.2015


Գեղարքունիքի մարզում 2015 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 8-ին, Սեւանի շրջանային զինկոմիսարիատից: Իսկ հունվարի 9-ին նորակոչիկները Հայոց բանակ են ճանապարհվել նաեւ Մարտունու, Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի զինկոմիսարիատներից: Զինկոմիսարիատներից նորակոչիկներին հավաքակայան ճանապարհելու արարողությանը մասնակցում են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, պատասխանատու այլ աշխատակիցներ, զինվորական կոմիսարները, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ հոգեւոր հովիվները, մարզի ուժային կառույցների ղեկավարներ եւ աշխատակիցներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Տարածքային հինգ զինկոմիսարիատներից զորակոչված նորակոչիկներն այցելել են իրենց բնակավայրերի եկեղեցիներ, մոմեր վառել, ստացել հոգեւոր այրերի օրհնությունը, պետական պաշտոնյաների բարեմաղթանքները եւ Հայոց բանակ ճանապարհվել տոնական տրամադրությամբ, պետավտոտեսչության աշխատակիցների հատուկ ուղեկցությամբ: Իսկ նախօրեին բոլոր նորակոչիկների տներում կազմակերպվել են բանակ ճանապարհելու հավաքներ ու խնջույքներ: ,,Մեր կողմից արվել է հնարավորը, որպեսզի 2015թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլում Հայոց բանակ զորակոչվեն բացառապես առողջ երիտասարդներ: Զորակոչային հանձնաժողովի նիստերում ցուցում է տրվել զինկոմիսարիատներին եւ նրանց կից զորակոչային բժշկական հանձնաժողովներին` խստորեն պահպանել արդարության սկզբունքը ` բանակ չզորակոչել բավարար առողջություն չունեցող երիտասարդներին եւ փոխարենը ոչ մի հնարավորություն չտալ նրանց, ովքեր փորձում են զարտուղի ճանապարներով ազատվել զինվորական ծառայությունից: Լինելու ենք խիստ ու հետամուտ, որպեսզի ամեն ինչ արվի միայն օրենքի շրջանակներում,, , իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հոնձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01