Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿ ԵՎ ՎԱՀԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԵՆ ՙՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ՚ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

12.01.2015

  ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, որում  Գեղարքունիքի մարզից ընդգրկված են Ճամբարակ եւ Վահան համայնքները: Ծրագիրը գործելու է 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացող համայնքների բնական գազ եւ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարի որոշակի մասը փախհատուցելու է կառավարությունը: Այս համայնքների բնակիչներն ամբողջովին ազատված են նաեւ հողի եւ անշարժ գույքի հարկերից:Ինչպես տեղեկացրին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, նշված համայնքների բնակիչներն արդեն իրազեկված են ՀՀ կառավարության կողմից ներդրված ՙՍահմանամերձ համայնքների աջակցության՚ ծրագրի մասին:ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն 2015 թվականի  հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արդեն առաջարկվել է աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից՝ մինչեւ 360 խորանարդ մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով: Ըստ քաղաքապետ Յուրա Ավալյանի՝ Ճամբարակ համայնքի 1310 բնակիչ-բաժանորդները տարեկան միջին հաշվով սպառում են 600.000 խմ. բնական գազ, որը կազմում է շուրջ 94 միլին դրամ:  Նախնական հաշվարկներով այս գումարի մի մասը՝ շուրջ 47 մլն դրամ , 2015 թվականի ընթացքում կփոխհատուցի պետությունը:   2015 թվականի  ընթացքում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչեւ 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով: Ճամբարակ համայնքի  1720  բաժանորդները   տարեկան միջին հաշվով սպառում են 4 միլիոն 130 կՎտ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է շուրջ 173 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում  պետությունը կփոխհատուցի  շուրջ 53 միլիոն դրամը: 

Վահան համայնքում էլեկտրաէներգիայի բնակիչ-բաժանորդները 270-նն են, իսկ բնական գազինը՝ 225-ը: Գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց  վահանցիները տարեկան միջին հաշվով  վճարում են շուրջ 36 միլոն դրամ, որից նախնական հաշվարկներով շուրջ 14 միլիոնը կփոխհատուցի պետությունը:  Բացի այս, ՙՍահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրն ՚  իր մեջ ներառում է նշված համայնքների հողի հարկի, անշարժ գույքի գույքահարկի ամբողջովին եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոս փոխհատուցում: Սակայն Ճամբարակ եւ Վահան համայնքները ոռոգման  ջրից երկար տարիներ չեն օգտվում, ուստի այս մասով աջակցություն չեն ստանալու: Ճամբարակում հողի հարկը կազմում է 7 միլիոն 465.000 դրամ, իսկ անշարժ գուքի գույքահարկը՝1 միլիոն 192.000 դրամ: Նշված համայնքների բնակիչները հիմնականում իրազեկված են աջակցության ծրագրի մասին: Սակայն համայնքների ղեկավարները լրացուցիչ  բացատրական աշխատանքներ են տանում՝ ծրագրով նախատեսված աջակցության կարգը բնակչության համար լիովին ընկալելի դարձնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01