Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.12.2014

Հարգելի հայրենակիցներ
Պատմություն դարձավ նաեւ 2014թվականը, եւ տարեմուտից առաջ մեզ մնում է հետադարձ հայացք ուղղել հանրային կյանքում եւ պետականաշինության ոլորտում անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, ընդհանուր ձեռքբերումներին, ապահովված դրական արդյունքներին, եւ, ինչու ոչ, սխալներին ու բացթողումներին, որոնց ուղղմանը հետամուտ պետք է լինենք գալիք տարվա ընթացքում:
Անցնող տարին նշանակալի եղավ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հաջողվեց ապահովել բոլոր տեսակի գյուղմթերքների արտադրության նկատելի աճ, ավելացնել մշակվող վարելահողերի մակերեսը, թարմացնել գյուղմեքենաների պարկը, հեռանկարներ ստեղծել գյուղատնտեսությունը կայուն եւ եկամտաբեր զբաղմունք դարձնելու ուղղությամբ: ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով մարզի համայնքների մեծ մասում կառուցվեցին կամ նորոգվեցին կրթական եւ առողջապահական հաստատությունների շենքեր, ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, կամուրջներ, մշակույթի տներ, համայնքային կենտրոններ:Հիմնանորոգվեց Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական խոշոր նշանակության ճանապարհի` Գեղարքունիքի մարզով անցնող ավելի քան տաս կիլոմետրանոց հատվածը: Որոշ համայնքներում տեղական բյուջեներից հատկացված միջոցներով եւս իրականացվեցին սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության մի շարք հանրօգուտ ծրագրեր:
Մեր ժողովրդի քաղաքական կյանքում, թերեւս, ծանրագույն շրջան կարելի էր որակել հուլիս-օգոստոս ամիսները, երբ հակառակորդի դիվերսիոն խմբերը եւ զինված ուժերը դիմակայության գծում ձեռնարկած սադրանքների միջոցով փորձեցին ստուգել մեր սահմանների ամրությունը, խարխլել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Սակայն Հայոց բանակի ցուցաբերած արիության, հասցված վճռական հակահարվածների եւ համայն հայության արագ համախմբման շնորհիվ կրկին անառիկ մնացին մեր սահմանները:
Մեզ մնում է գալիք տարում նոր պայմաններում անդուլ աշխատանքնով շարունակել մեր երկրի զարգացումն ու շենացումը, անվտանգության, խաղաղության ու բարօրության ապահովումը, համահայկական նպատակների քայլ առ քայլ իրականացումը:
Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում եմ համայն հայության բոլոր ընտանիքներին, մաղթում խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանքով եռուն կյանք, քաջ առողջություն, երջանկություն ու արգասաբեր հաջողություններ, նորանոր ձեռբերումներ, սեր,համազգային միություն ու բարեկեցություն:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Ջերմ բարեմաղթանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01