Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

27.12.2014

Հայոց բանակի զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելու նպատակով դեկտեմբերի 27-ին Ճամբարակի զորամաս այցելեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Զորամասում հյուրերը հանդիպում ունեցան գնդի զինվորների հետ, տարեմուտի առթիվ ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր հղեցին նրանց, հույս հայտնելով, որ հայոց երկրի սահմաններն այսուհետ ևս նրանց շնորհիվ կմնան ամուր ու անառիկ: Անցնելով շարքերի միջով նախարարը  և մարզպետը անմիջական զրույց ունեցան զինծառայողների հետ: Վերջիններիս շարքերում քիչ չէին նաև սփյուռքից ծառայության անցած երիտասարդները, ովքեր հայրենիքի  հանդեպ ունեցած պատասխանատվության մղումով կատարում են իրենց հայրենասիրական պարտքը: Նախարարը և մարզպետը շրջեցին զորանոցում, ծանոթացան զինվորների կացարանային պայմաններին, այնուհետև ծաղիկներ դրեցին Վահան գյուղի պաշտպանական դիրքերում զոհված 16 ազատամարտիկների շիրիմներին: Նախատոնական այցը շարունակվեց Վահան գյուղի սահմանապահ ուղեկալում: Հավելենք նաև, որ Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը տարեմուտի առթիվ նվերներ է հատկացրել մարզի տարածքում տեղակայված բոլոր զորամասերին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01