Նորություններ
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ
26.12.2014

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի որոշմամբ Սևանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանը,նույն հիմնարկի բուժաշխատողներ Էլանորա Կյուրեղյանը, Գայանե Սմբատյանը, Աիդա Դադիկյանը, Լեյլի Մկրտչյանը, Նվարդ Ներսիսյանը, Գայանե Խաչատրյանը, Վարդանուշ Սարգսյանը, Գոհար Վարդանյանը, Լարիսա Ասլանյանը, Նելլի Գաբրիելյանը և Ալվարդ Գրիգորյանը պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրով: Պարգևները բուժաշխատողներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,, Տարին մոտենում է ավարտին և, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության համակարգի աշխատողներից, որտեղ ձեռքբերումներն ավելին էին քան բացթողումները: Կփորձենք եկող տարում աշխատել ավելի համագործակցված և բարձրացնել բուժսպասարկման որակը,, - նշեց մարզպետը: Պարգևատրված բուժաշխատողները շնորհակալություն հայտնեցին իրենց ուշադրություն արժանացնելու համար և պարտավորվեցին աշխատել ավելի նպատակամղված և նվիրումով: Մարզի ղեկավարը շնորհավորեց բուժաշխատողներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթելով նրանց ընտանիքներին երջանկություն և ամենայն բարիք: