Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ

25.12.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը: Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին: Նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան եւ ճաշարան ` ծանոթանալով ճաշացանկին: ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաեւ գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը եւ գոբելենները: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 60երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 1 սան Երևանի պետական համալսարանում, 2 սան` Գավառի պետական համալսարանում, եւ հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են Հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել է 1 երեխա, 4-ը` հանձնվել են խնամակալության, իսկ 16 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք: Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշական ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար: Երեխաների ուրախ տրամադրությունը եւ ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն եւ երազանքների իրականացում: Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպման ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործ աշխատանքներից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01