Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

23.12.2014

Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2014թվականի տարեվերջյան նիստը: Նիստին մասնակցում էին մարզի խորհրդի անդամները, մարզի 5 տարածքների զինկոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներ, նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը անդրադարձավ Գեղարքունիքի մարզի համայնքների 2014թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Ըստ զեկուցողի 2014թվականի դեկտեմբերի 15-ի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 94,2%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 10,5% աճ: Մարզում սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ 100%-ից բարձր ցուցանիշ են ապահովել 25 համայնքներ, 70-100%` 48, իսկ 70 %-ից ցածր` 18 համայնքներ: ,,Վերջին շաբաթվա ընթացքում շատ համայնքներում նկատվել են դրական տեղաշարժեր, և կարելի է հուսալ, որ տարեվերջին արդեն կատարողական միջին ցուցանիշը կմոտենա 100 տոկոսի,,-հավաստեց վարչության պետը: Գեղարքունիքի մարզի համայնքների 2014թվականի վարչական հսկողության արդյունքների մասին ամփոփ զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Իվան Ասատրյանը: Նշվեց, որ 2014թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներում ըստ ժամանակացույցի վարչական հսկողություն է իրականացվել մարզի 16 համայնքում, որտեղ ի հայտ եկած թերությունները եւ բացթողումները մարզպետի առաջարկությամբ քննարկվել են համայնքների ավագանու նիստերում, շտկվել կամ շտկման ընթացքում են գտնվում սահմանված ժամկետներում: ,,Խախտումներն առավելապես նկատվել են հողօգտագործման բնագավառում և համայնքի ղեկավարի վարձատրության չափի սահմանման գործող կարգում: Սխալները շտկելու ուղղությամբ համայնքները ստացել են համապատասխան զգուշացումներ եւ առաջարկություններ,,-նշեց վարչության պետը: Մարզպետն իր ամփոփիչ խոսքում հավաստեց, որ սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացած համայնքներում արդեն վիճակը բարելավվում է, նկատելիորեն ավելանում են մուտքերը, եւ 100 տոկոս կատարողականի շեմը հնարավոր է հաղթահարել մինչև տարեվերջ: Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմին՝ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման հարցին անդրադառնալ եկող տարվա հունվարի 15-ին: Մարզի ղեկավարը անդրադարձավ աշխատավարձերի պարտքեր ունեցող համայնքների գործունեությանը՝ առաջարկելով հաջորդ տարվա ընթացքում դրանք սեղմ ժամկետներում զրոյացնել: Մարզպետը տարածքային զինկոմների և համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց 2015թվականի հունվարի 8-ից մինչեւ 31-ը անցկացվելիք զորակոչին և այդ ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին: Վերջում Ռաֆիկ Գրիգորյանը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նիստի մասնակիցներին:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01