Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՏԻԿ ԵՎ ՆՈՐԱԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ

15.12.2014

Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում իրենց պաշտոններում վերընտրվեցին Գետիկի գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ Նորաբակի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը նշեց, որ Գետիկ գյուղում, նախնական տվյալներով,գործող գյուղապետ Սարգիս Այունցը շահել է 150, նրա մրցակից, ՀՅԴ անդամ, Գետիկի նախկին գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝ 116 ձայն: Նորաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Վազգեն Ասատուրյանը 139 քվեարկողներից շահել է 138 կողմ եւ 1 դեմ ձայն: Դեկտեմբերի 15 կեսօրվա դրությամբ հանձնաժողովը ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չի ստացել: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13