Նորություններ
ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒԸ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
10.12.2014

Ճանաչողական եւ աշխատանքային այցով դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզ ժամանեց ՌԴ Սարատովի մարզի պատվիրակությունը, որը գլխավորում էր Սարատովի մարզի տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության հարցերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն: ՌԴ պատվիրակությանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկյում կնքվելիք Սարատով-Գեղարքունիք համագործության հուշագրի շրջանակներում առաջնահերթ ուղղությունը տալ տուրիզմի ոլորտին: Այս այցը կրում է ճանաչողական բնույթ, որի ընթացքում ռուսական կողմը կծանոթանա Գեղարքունիքի մարզի գրավչություններին, տուրիստական կազմակերպություններին, ենթակառուցվածքներին ու հնարավորություններին:,,Կարծում եմ, որ Սեւանա լճի գրավչությունները բավարար են, որպեսզի տուրիզմի ոլորտում մեր համագործակցությունը հուսալի հեռանկար եւ շարունակություն ունենա,, -նշեց ՌԴ պատվիրակության ղեկավարը: Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակության անդամները Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայրավանք եւ Նորատուսի խաչքարեր՝ մարզի պատմաճարտարապետական հուշարձաններին ծանոթանալու նպատակով: