Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ

09.12.2014

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում երկարամյա գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ խրախուսանքների արժանացավ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի փոխտնօրեն` Լալա Սուրենի Ներսիսյանը: Նրան հուշամեդալները, հուշանվերները և շնորհակալագրերը հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հոբելյարի ծննդյան օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվել էր պարգևատրման արարողություն: Լալա Ներսիսյանը խրախուսվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհակալագրով: Աճող սերնդի ֆիզիկական կրթության և դաստիարակության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարը պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության բարձրագույն պարգևով՝ ,,Ոսկե հուշամեդալով,, , ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով, ,,Աշխատանքային ռեզերվներ,, մարզական կազմակերպության վկայագրով և հուշանվերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01